Սպորտ

«Սան Սիրոյի» դարաշրջանը մոտենում է ավարտին. այն կքանդվի

«Սան Սիրոյի» դարաշրջանը մոտենում է ավարտին. այն կքանդվի

Միլանի քաղաքապետարանը վաղ առավոտյան երկար ու թեժ քննարկումներից հետո հաստատել է «Սան Սիրոյի» վաճառքը «Ինտերին» և «Միլանին»՝ 197 մլն եվրոյով։ Երկու ակումբներն էլ նախազգուշացրել էին, որ կարող են լքել քաղաքը, եթե չստանան սեփականության իրավունք։

Նոր պայմանով նրանք կդառնան ոչ միայն լեգենդար մարզադաշտի, այլև շուրջը գտնվող 28 հեկտար տարածքի տերերը։ Այստեղ է նախատեսվում կառուցել 71,500 տեղանոց ժամանակակից մարզադաշտ՝ Foster and Partners և MANICA ճարտարապետական ընկերությունների նախագծով։

Մինչև 2031 թվականը «Ինտերն» ու «Միլանը» կշարունակեն խաղալ Սան Սիրոյում, որից հետո պատմական կառույցը կքանդվի՝ տեղը զիջելով այգու, գրասենյակների ու ժամանցային համալիրների։

Քաղաքական դաշտում որոշումը առաջացրել է բուռն դժգոհություն․ նույնիսկ քաղաքապետ Ջուզեպպե Սալայի դաշնակից մի շարք խորհրդականներ քննադատել են վաճառքի գինը և ծրագրի թափանցիկության պակասը։ Սակայն այս քվեարկությամբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս ստացել է այն, ինչին սպասում էր՝ Միլանը պահպանում է հավակնությունը Euro 2032-ի խաղերի անցկացման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական