Սերժի Բուսկետսը հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի խաղային կարիերան:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 37-ամյա նախկին հենակետային կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը: Հաղորդվում էր, որ Բուսկետսը կարիերան կավարտի նոյեմբերին կամ դեկտեմբերին:
«Սրտանց շնորհակալություն բոլորին և ֆուտբոլին ամեն ինչի համար։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը», - գրել է Բուսկետսը։
Իսպանիայի հավաքականի կազմում Բուսկետսը հաղթել է Եվրո-2012-ում և ԱԱ-2010-ում: Հանդես գալով «Բարսելոնայում»՝ նա 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և 9 անգամ հաղթել Լա Լիգայում: 2023 թվականին «Ինտեր Մայամիի» կազմում դարձել է լիգաների գավաթակիր։