ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանները։ Կանադան կներկայացնի եղջերու Մեյփլը, Մեքսիկան՝ յագուար Զայուն, իսկ ԱՄՆ-ն՝ արծիվ Քլաթչը։
2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 48 ազգային հավաքականներ, որոնք բաժանված կլինեն չորս թիմից բաղկացած 12 խմբի։ Առաջին երկու թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված ութ լավագույն թիմերը, կանցնեն փլեյ-օֆֆ փուլ։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Առաջին խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Մեխիկոյում, «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում: Բրոնզե մեդալի համար խաղը կկայանա Մայամիում: