Սպորտ

«Ես կվերադառնամ այնքան անգամ, որքան կպահանջվի». Գավին վիրահատվել է

«Ես կվերադառնամ այնքան անգամ, որքան կպահանջվի». Գավին վիրահատվել է

Գավին հայտարարություն է արել ծանր տրավմայից հետո։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանը ծնկի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ պահպանողական բուժումն արդյունք չի տվել:

Խաղացողի վերականգնման ժամկետը գնահատվում է մոտ 4-5 ամիս։ Ավելի վաղ ֆուտբոլիստը բաց էր թողել մոտ մեկ տարի՝ նույն ծնկի խաչաձև կապանների պատռման պատճառով:

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես կվերադառնամ այնքան անգամ, որքան կպահանջվի, որպեսզի պաշտպանեմ «Բարսային»:

Իսկական չեմպիոնը ծնվում է ոչ թե հաջողության պահերին, այլ, երբ նա բարձրանում է անկումից հետո: Շնորհակալություն բոլորիդ աջակցության և սիրո խոսքերի համար: Առաջ, «Բարսա»,- գրել է Գավին։ 

Նա հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել «Բարսայում» իրեն տեսակցության եկած թիմակիցների՝ Ռոնալդ Արաուխոյի, Պեդրիի և Լամին Յամալի հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական