Սպորտ

«Նա կվերադառնա ավելի ուժեղ». Ֆլիկը՝ Գավիի վնասվածքի մասին

«Նա կվերադառնա ավելի ուժեղ». Ֆլիկը՝ Գավիի վնասվածքի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Գավիի հերթական վնասվածքը։ Կիսապաշտպանը անցել է արթրոսկոպիկ վիրահատություն՝ միջին մենիսկի վնասվածքը վերացնելու համար։ Նա կապաքինվի 4-5 ամսից։

Ֆլիկի խոսքով՝ չնայած լուրն առաջին հայացքից վատ է, այն նաև դրական կողմ ունի․ «Հիմա մենք գիտենք՝ ինչ անել։ Գավին ընդամենը 21 տարեկան է, նրա դիմաց երկար կարիերա կա։ Նա պետք է մնա կարգապահ ու աշխատասեր։ Գավին ապրում է այս ակումբով, և նրա բացակայությունը թիմի համար ծանր է»։

Մարզիչը վստահ է, որ ֆուտբոլիստը կկարողանա հաղթահարել այս փորձությունը․ «Նա տաղանդավոր է, ունի բոլոր անհրաժեշտ որակները։ Այո, սա երկրորդ լուրջ վնասվածքն է, և նրան անհրաժեշտ է մեծ կարգապահություն, բայց եթե կա մեկը, ով կարող է հաղթահարել դա, ապա դա Գավին է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական