Սպորտ

Տեխնիկական խնդիրներ՝ «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» խաղի տոմսերի վաճառքի մեկնարկին

Տեխնիկական խնդիրներ՝ «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» խաղի տոմսերի վաճառքի մեկնարկին

Սեպտեմբերի 23-ին Ղազախստանում պաշտոնապես մեկնարկել է «Կայրաթ»-«Ռեալ Մադրիդ» խաղի տոմսերի վաճառքը։ Սակայն արդեն առաջին րոպեներից գործընթացը ուղեկցվել է մեծ հերթերով ու տեխնիկական խնդիրներով։

Տոմսերի վաճառքը սկսվել է ժամը 17:00-ին։ Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ առցանց հերթը հասել է մինչև 150 հազար մարդու, մինչդեռ Ալմաթիի մարզադաշտը նախատեսված է մոտ 30 հազար հանդիսականի համար։

Կայքի ծանրաբեռնվածության պատճառով պաշտոնական էջը բազմիցս խափանվել է, իսկ ակումբի հավելվածը նույնպես չի աշխատել։ Որոշ երկրպագուներ կարողացել են տոմս ձեռք բերել, սակայն շատերը բողոքել են անհասանելի համակարգից։

Հիշեցնենք, որ խաղը կայանալու է սեպտեմբերի 30-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական