«Ոսկե գնդակի» նորընծա դափնեկիր Ուսման Դեմբելեն հայտարարել է, որ խաղերից հետո շարունակում է արագ սնունդ ուտել:
«Քանի որ ես տեղափոխվեցի «Բարսելոնա»՝ ունենալով ընդամենը մեկուկես տարվա մասնագիտական փորձ, ես առանձնապես մարզասրահ չէի հաճախում, այլ միանգամից էներգիայով լի դաշտ էի դուրս գալիս։
Բայց մեկ, երկու, երեք, չորս վնասվածքներից հետո հասկանում ես, որ պետք է հոգ տանել մարմնիդ մասին, որ բարձր մակարդակի ֆուտբոլը լուրջ մարտահրավեր է, և խոսքը միայն տաղանդի կամ անմիջապես դաշտ դուրս գալու մասին չէ: Հասկանում ես, որ ամեն ինչ կարող է պատահել։
Բոլոր խաղացողները խաղերից հետո համբուրգերներ կամ պիցցա են ուտում։ Ես շատ շոկոլադ չեմ ուտում, այնպես որ՝ ոչ մի խնդիր չկա։ Բայց ես դեռ խաղերից հետո համբուրգերներ և պիցցա եմ ուտում, և դա չի դադարի», - ասել է ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն։