Սպորտ

Մեսսին շնորհավորել է Դեմբելեին

Մեսսին շնորհավորել է Դեմբելեին

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին «Ոսկե գնդակ»-ում հաղթանակի կապակցությամբ։

«Մեծ Ուս… Շնորհավորում եմ, շատ ուրախ եմ քեզ համար։ Դու արժանի ես դրան», - գրել է Մեսսին Դեմբելեի գրառման մեկնաբանությունների բաժնում։

Քվեարկության ժամանակ Դեմբելեն գերազանցել է «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի թևային Լամին Յամալին։ Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի հարձակվողի թիմակից Վիտինյան։

Հիշեցնենք, որ Մեսսին ռեկորդակիր է «Ոսկե գնդակ»-ի ամենաշատ հաղթանակների թվով՝ գավաթը նվաճելով ութ անգամ։ Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդն է՝ հինգ հաղթանակով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական