Սպորտ

Ուսման Դեմբելեն՝ «Ոսկե գնդակի» 2025-ի դափնեկիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուսման Դեմբելեն՝ «Ոսկե գնդակի» 2025-ի դափնեկիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է «Ոսկե գնդակ» 2025-ի դափնեկիր։ 28-ամյա ֆուտբոլիստը հաղթել է քվեարկության արդյունքներով՝ առաջ անցնելով Լամին Յամալից («Բարսելոնա») և ակումբային թիմակից Վիտինյայից։

Դեմբելեն նշանակալի դեր է խաղացել ՊՍԺ-ի պատմական նվաճման մեջ՝ օգնելով թիմին առաջին անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Բացի դրանից, նա վճռորոշ մասնակցություն է ունեցել նաև Ֆրանսիայի առաջնությունում և Գավաթի հաղթանակներին։ 2024/25 մրցաշրջանն Ուսման Դեմբելեն ավարտել է փայլուն արդյունքով՝ 37 գոլ և 15 գոլային փոխանցում։

«Ոսկե գնդակի» լավագույն տասնյակը

  • Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, «Պարի Սեն-Ժերմեն»)
  • Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)
  • Վիտինյա (Պորտուգալիա, «Պարի Սեն-Ժերմեն»)
  • Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
  • Ռաֆինյա (Բրազիլիա, «Բարսելոնա»)
  • Աշրաֆ Հաքիմի (Մարոկո, «Պարի Սեն-Ժերմեն»)
  • Կիլիան Մբապպե (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
  • Քոուլ Պալմեր (Անգլիա, «Չելսի»)
  • Ջանլուիջի Դոննարումա (Իտալիա, «Պարի Սեն-Ժերմեն»)
  • Նունու Մենդեշ (Պորտուգալիա, «Պարի Սեն-Ժերմեն»)

Նշենք, որ 69-րդ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական