Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգը Պեկինում անցկացված oլիմպիական որակավորման մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա գեղասահքի զույգերի մրցելույթում նվաճված առաջին օլիմպիական ուղեգիրն է։

Օլիմպիական որակավորման մրցաշարում հանդես են եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Սիմյոն Դանելյանցը և Կրիստինա Դոբրոսերդովա/Ալեսանդրո Պելեգրինի պարային զույգը, որոնց արդյունքները, սակայն, այս անգամ բավարար չեն եղել ուղեգիր նվաճելու համար:

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական