Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը կմասնակցի 2026 թվականին Միլանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։
Չինաստանի Պեկին քաղաքում ընթացող ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025-Beijing ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում նրանք 186,84 միավոր են վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Առաջին տեղում Չինաստանը ներկայացնող Ծյասյուան Չժան-Իհան Հուան զույգն է (191,52), երրորդ տեղում՝ Ճապոնիան ներկայացնող Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին (178,66):