Սպորտ

Այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը

Այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտնում են, որ Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները:

60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ: 72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ: 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը:

Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական