Սպորտ

Ալեքսանյանն ու Պողոսյանը մեկնարկում են վստահ հաղթանակներով

Ալեքսանյանն ու Պողոսյանը մեկնարկում են վստահ հաղթանակներով

Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչի գոտեմարտը մեկնարկել է հաղթանակով։

Հայ մարզիկը 5-1 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Ժեգանգ Վանգին: Ալեքսանյանի մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Ահմադիևը։

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանի 60 կգ քաշային կարգում ևս մեկնարկել է հաղթանակով՝ 9-0 հաշվով հաղթելով Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Կուսկոյին։ Նրա մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Գանիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական