Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն 3 բրոնզե մեդալ

Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն 3 բրոնզե մեդալ

Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մինչև 23 տարեկանների բռնցքամարտի հավաքականն ապահովել է առնվազն 3 բրոնզե մեդալ։ 63.5 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ է դուրս եկել Մանվել Պետրոսյանը, 71 կգ-ում՝ Հարություն Հակոբկոխյանը, իսկ 75 կգ-ում՝ Մարատ Միքայելյանը։

Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մասնակցում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական