Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան առաջարկել է փոխել Լև Յաշինի անունը կրող մրցանակի անվանումը։ Խոսքը France Football-ի կողմից սահմանված տարվա լավագույն դարպասապահի մրցանակի մասին է։ Նախաձեռնությունը ներկայացվել է Ալբանիայում կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, գրում է Sport24-ը։
Որպես այլընտրանք, բրիտանացիները առաջարկել են իրենց լեգենդար դարպասապահ Գորդոն Բենքսի և իտալացի Դինո Ձոֆի անունները։
Լև Յաշինը համարվում է ֆուտբոլի պատմության ամենահայտնի դարպասապահներից մեկը։ Նա 1956-ին դարձել է օլիմպիական չեմպիոն, հինգ անգամ նվաճել է ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալը, իսկ 1960-ին ազգային հավաքականի հետ հաղթել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Յաշինն այսօր էլ մնում է պատմության մեջ միակ դարպասապահը, ով արժանացել է «Ոսկե գնդակ»-ին։