Սպորտ

Յոթ պետություն կողմ է քվեարկել Ռուսաստանի վերադարձին ՈւԵՖԱ-ի մրցաշարերին

Յոթ պետություն կողմ է քվեարկել Ռուսաստանի վերադարձին ՈւԵՖԱ-ի մրցաշարերին

Սեպտեմբերի 11-ին Տիրանայում կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում կրկին քննարկվել է Ռուսաստանի ֆուտբոլի վերադարձի հարցը, սակայն որոշումը տեղափոխվել է 2026-ի փետրվարի 12-ը։

Ռուսաստանի վերադարձին կողմ են քվեարկել Բուլղարիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունաստանը, Հունգարիան, Ղազախստանը և Ադրբեջանը։ Ավելի մեղմ դիրքորոշում են հայտնել Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան, որոնք չեն բացառել կանանց և երիտասարդական հավաքականների վերադարձը արդեն տարեվերջին։

Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան և Չեխիան պատրաստ են քննարկել տարբերակներ, եթե ՈւԵՖԱ-ն հաստատ որոշումը։

Կտրուկ դեմ են արտահայտվել Լեհաստանը, Բալթյան երկրները, Ուկրաինան, ինչպես նաև Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան և մի շարք այլ պետություններ։ Վերջնական որոշումները սպասվում են Բրյուսելում, իսկ ազգային հավաքականի հարցը կարող է քննարկվել ՖԻՖԱ-ի կոնգրեսում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական