Սպորտ

Անակնկալներ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում

Անակնկալներ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկել է լիգայի փուլը: 

Թուրինի «Յուվենտուսի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև հանդիպումը ավարտվել է թրիլերային ավարտով. կողմերը չեն կարողացել պարզել հաղթողին՝ միմյանց դարպասը ուղերկելով 4-ական գնդակ։

Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 10 հոգով կամային հաղթանակ է հասել ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ (2:1)։

Վիլյառեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվել է Լոնդոնի «Տոտենհեմին»։

Բելգիայի չեմպիոն «Յունիոն Սելթ Ժիլուազը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ։

Լոնդոնի «Արսենալն» էլ հյուրընկալվելիս 2։0 հաշվով պարտության է մատնել Բիլբաոյի «Ատլետիկին»։

Նշենք, որ առաջին տուրը մեկնարկել է անակնկալով. ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը հյուրընկալվել է «Բենֆիկային» և կամային հաղթանակի հասել։

Հանդիպման ընթացքում պարտվելով 2-0 հաշվով՝ ադրբեջանցիները հաղթել են 3-2 հաշվով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական