Սպորտ

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Մեդալային գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոնը 7:4 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռամոն Բրավո Յանգին։

25-ամյա Հարությունյանը չորրորդ անգամ է աշխարհի առաջնություններում բրոնզե մեդալ նվաճում։ Նա պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր նաև 2021, 2022 և 2023 թվականներին

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական