Սպորտ

Գերմանիան՝ Եվրոբասկետ-2025-ի հաղթող

Գերմանիան՝ Եվրոբասկետ-2025-ի հաղթող

Գերմանիայի բասկետբոլի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության տիտղոսը՝ Ռիգայում կայացած մրցաշարի եզրափակիչ խաղում 88:83 հաշվով հաղթելով Թուրքիայի հավաքականին։ Երկու տարի առաջ գերմանացիները դարձել էին բասկետբոլի աշխարհի չեմպիոններ Մանիլայում կայացած առաջնությունում։

Գերմանացիները երկրորդ անգամ են դարձել բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն։ Նրանք առաջին անգամ այս տիտղոսը նվաճել էին 1993 թվականին։

Վճռորոշ միավորները վերջին րոպեին վաստակել է թիմի ավագ Դենիս Շրյոդերը։ Ավելի ուշ նա ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական