Մոհամեդ Սալահը խփել է իր 188-րդ գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Լիվերպուլի հարձակվողը գոլ խփեց Բըրնլիի դեմ խաղում 95-րդ րոպեին՝ 11 մետրանոց հարվածով։
Այսպիսով՝ Սալահը Պրեմիեր լիգայում գոլերի քանակով չորրորդ տեղում է՝ գերազանցելով Էնդի Քոուլին։ Ուեյն Ռունին երրորդն է (208 գոլ), իսկ Հարի Քեյնը՝ երկրորդը (213)։
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Ալան Շիրերն է։ Նա ունի 260 գոլ։