Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ՝ «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 9-րդ խաղափուլում, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հաջորդ խաղափուլում Գուկեշի հետ կմրցի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյանը:
 Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի է խաղացել «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:
 Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:
Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլից հետո.
 Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
 Արամ Հակոբյան՝ 5 միավոր
 Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
 Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր
 Հայկ Մարտիրոսյան՝ 3 միավոր
 Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։
Նախավերջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։