Սպորտ

Ռյուդիգերը մոտ 3 ամիս կբացակայի վնասվածքի պատճառով

Ռյուդիգերը մոտ 3 ամիս կբացակայի վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիո Ռյուդիգերը մարզադաշտ դուրս չի գա մինչև ձմեռ։

«Ռեալ Մադրիդը» հայտնել է, որ պաշտպանը ստացել է ձախ ազդրի ուղիղ մկանի վնասվածք։ Անտոնիոն բաց կթողնի մոտ 3 ամիս։

Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է «Ռեալ Մադրիդի» մեկ խաղի Լա Լիգայում և երկու ազգային հավաքականի խաղի Աշխարհի առաջնության որակավորման փուլում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական