Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանում։ Բասկետբոլիստը միացել է Ռևդա քաղաքը ներկայացնող «Տեմպ-ՍՈՒՄԶ» ակումբին, որը հանդես է գալիս Սուպերլիգայում։ Կիրակոսյանի և ակումբի համագործակցությունը կնքվել է մեկ տարով։
«Տեմպ-ՍՈՒՄԶ»-ը Ռուսաստանի ճանաչված ակումբներից է, որը հանդես է գալիս թե՛ Սուպերլիգայում, թե՛ Ռուսաստանի գավաթում։ Անցած մրցաշրջանում ակումբը դարձել է Սուպերլիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ այս ամառ Երևանում կայացած Եվրոպայի U20 առաջնությունում Կիրակոսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում առանձնացավ արդյունավետ ելույթներով։