Սպորտ

«Մանուկյան»․ նոր տարր սպորտային մարմնամարզությունում

«Մանուկյան»․ նոր տարր սպորտային մարմնամարզությունում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական