Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի, աշխարհի 104-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հայտարարել է, որ ժամանակավոր դադար է վերցնում իր մարզական կարիերայում՝ առողջական խնդիրների պատճառով։
Թենիսիստուհին իր հետևորդներին այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում կատարած հրապարակմամբ՝ նշելով, որ մոտեցող մրցաշարերին չի մասնակցելու մոնոնուկլեոզ հիվանդության հետևանքով։ Հիվանդությունն ախտորոշվել է այս տարվա մարտին։
Բացի այդ, Ավանեսյանն այս տարի բախվել է նաև դաստակի և ուսի վնասվածքների, ինչը նույնպես ազդել է նրա մարզավիճակի վրա։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս բարդ ժամանակահատվածում աջակցել են ինձ»,- գրել է Էլինա Ավանեսյանը։