Սպորտ

Վաղարշակ Քեյանը՝ ոսկե մեդալակիր

Վաղարշակ Քեյանը՝ ոսկե մեդալակիր

Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող DAURIA CUP անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակչում հայ բռնցքամարտիկներն առաջին ոսկե մեդալն են նվաճել, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովի նկատմամբ և դարձել մրցաշարի հաղթող։ Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։

48 կգ Էրիկ Սեմերջյանը, 51 կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92 կգ Սարգիս Անդրեասյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական