Սպորտ

Երկու հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Երկու հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար

Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող DAURIA CUP անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակչում Հայաստանն ունի 2 մասնակից։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։

48 կգ Էրիկ Սեմերջյանը, 51 կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92 կգ Սարգիս Անդրեասյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Եզրափակիչները կկայանան սեպտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 13։00-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական