Սպորտ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է կարիերան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ավարտում է կարիերան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 

Հակոբ Մկրտչյանը 2014 թվականի Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է, 2019 թվականի աշխարհի առաջնության, 2019, 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների չեմպիոն: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Հակոբ Մկրտչյանին:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական