Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 6-րդ խաղափուլում Շանթ Սարգսյանը հաղթել է 2738 վարկանիշ ունեցող Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Այս հաղթանակից հետո Շանթը 6 հնարավորից ունի 4 միավոր և հաջորդ խաղափուլում կմրցի ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 3 միավոր, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 2.5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 2 միավոր:
Մրցաշարի միանձնյա առաջատարն է շարունակում մնալ Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 5 միավոր։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 3 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 2 միավոր։ Առաջատարներն են Վաիշալի Ռամեշբաբուն և Եկատերինա Լահնոն, ովքեր ունեն 5 միավոր։
Վաղը հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։