Սպորտ

Անչելոտին առաջին պարտությունն է կրել Բրազիլիայի ղեկին

Անչելոտին առաջին պարտությունն է կրել Բրազիլիայի ղեկին

Բրազիլիայի հավաքականն առաջին պարտությունն է կրել մարզիչ Կարլո Անչելոտիի օրոք:

ԱԱ-2026-ի որակավորման փուլի վերջին տուրում «սելեսաոն» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է Բոլիվիային և արդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Անչելոտին հավաքականը գլխավորում է այս տարվա մայիսից։ Նրա օրոք ընտրական մրցաշարում թիմը ոչ-ոքի է խաղացել Էկվադորի հետ (0:0) և հաղթանակներ տարել Պարագվայի (1:0) և Չիլիի (3:0) նկատմամբ:

Նշենք, որ նվազագույն հաշվով պարտություն է կրել նաև Արգենտինայի հավաքականը։ «Ալբիսելեստեն» արտագնա խաղում պարտվել է Էկվադորին 0-1 հաշվով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական