Այս խաղից գոհ եմ, Իռլանդիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նա վերհիշել է Պորտուգալիայի ընտրանուց կրած պարտությունը, երբ արժանացան քննադատության։ Քննադատությունը, ըստ մարզիչի, ուղղված էր նաև իրեն, իր բարձր տրամադրությանը, որը, սակայն, նրա խոսքով, բոլորովին այլ նպատակ ուներ։
«Պորտուգալիային պարտվելուց հետո թվում էր՝ տխուր չէի, հումոր էի անում, քննադատեցին։ Ես եմ գլխավոր մարզիչը, թիմի առաջատարն ու ոգին, ինձ կոտրված չպետք է տեսնեն։ Մի՛ նեղացրեք մեզ, հավատացե՛ք, մեզ համար դժվար է, խնդիրներով հավաքական ունենք»,- նշել է նա։