Սպորտ

Պոստեկօղլուն կգլխավորի ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

Պոստեկօղլուն կգլխավորի ԱՊԼ-ի մեկ այլ ակումբ

Անժե Պոստեկօղլուն պատրաստվում է գլխավորել «Նոթինգեմ Ֆորեսթը»։

Ակումբը նախկինում Նունո Էսպիրիտու Սանտուին հեռացրել էր գլխավոր մարզչի պաշտոնից՝ «վերջին հանգամանքների պատճառով»։ Պորտուգալացին հարաբերությունների վատթարացման մասին խոսել էր Նոթինգեմի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի հետ։

Ըստ The Athletic-ի՝ Պոստեկօղլուն Նունոյին կփոխարինի Ֆորեսթի մարզչի պաշտոնում։ Ավստրալացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի 24 ժամվա ընթացքում։

Պոստեկօղլուն «Տոտենհեմից» հեռացվել է անցյալ ամռանը։ Նա «Տոտենհեմը» գլխավորում է 2023 թվականից և անցյալ մրցաշրջանում ակումբի հետ նվաճել է Եվրոպա լիգան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական