Սպորտ

Հայաստանի հավաքականը տևական դադարից հետո հաղթեց

Հայաստանի հավաքականը տևական դադարից հետո հաղթեց

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Իռլանդիայի ընտրանուն։

Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի սաները հաղթում էին 1։0 հաշվով։ 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով հաշիվը 46-րդ րոպեին բացել է Էդուարդ Սպերցյանը։ 

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը։ Հյուրերի միակ գոլը 57-րդ րոպեին հեղինակեց Էվան Ֆերգյուսոնը։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը խփեց մեր ընտրանու 3-րդ գոլը, սակայն մրցավարն այն չեղարկեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական