Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Իռլանդիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսից հետո Եղիշե Մելիքյանի սաները հաղթում են 1։0 հաշվով։ 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով հաշիվը 46-րդ րոպեին բացել է Էդուարդ Սպերցյանը։