Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ «Գրանդ Սվիս 2025» մրցաշարի 5-րդ խաղափուլից հետո հայ շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 3 միավոր:
5-րդ խաղափուլում Ռոբերտը ոչ-ոքի է խաղացել Յորդեն Վան Ֆորեստի հետ, իսկ Շանթը՝ Լևոն Արոնյանի հետ։ Հաջորդ խաղափուլում Ռոբերտը կմրցի Վինսենթ Կայմերի հետ: Շանթը կմրցի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 2 միավոր: Մրցաշարի միանձնյա առաջատարն է Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդլուն, ով ունի 4.5 միավոր։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 2.5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1.5 միավոր։
6-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։