Սպորտ

Ադրբեջանում դադարեցվել է Սանտուշի հետ պայմանագիրը

Ադրբեջանում դադարեցվել է Սանտուշի հետ պայմանագիրը

Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանտուշի հետ պայմանագիրը խզել է։ Կողմերը սա արել են փոխադարձ համաձայնությամբ. մամուլի ասուլիսում հայտարարել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Հավաքականը ժամանակավորապես կգլխավորի 21 տարեկանների հավաքականի գլխ. մարզիչ Այխան Աբբասովը։

Նշենք, որ Սանտուշի գլխավորությամբ Ադրբեջանի հավաքականը 11 հանդիպում է անցկացրել և չի տարել ոչ մի հաղթանակ. կրել է 9 պարտություն, իսկ երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական