Սպորտ

Վրաստանի կառավարությունը 3 միլիոն լարի կտրամադրի բասկետբոլի հավաքականին

Վրաստանի կառավարությունը 3 միլիոն լարի կտրամադրի բասկետբոլի հավաքականին

Վրաստանի կառավարությունը որոշել է պետբյուջեից 3 միլիոն լարի հատկացնել բասկետբոլի ազգային հավաքականին՝ Եվրոբասկետ-2025 քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Բացի այդ, մրցաշարում յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի համար խոստացվել է ևս 3 միլիոն լարի։ Համապատասխան որոշման մասին կառավարության նիստում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Քանի որ մենք ունենք պատմական արդյունք, մենք ցանկանում ենք այն նշել համապատասխան դրամական պարգևով»,- ասել է նա։

Սեպտեմբերի 7- ին Վրաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոբասկետ-2025 1/8 եզրափակչում 80:70 հաշվով հաղթել է մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Ֆրանսիայի հավաքականին: Այս հաղթանակի շնորհիվ թիմն առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ։ 

Եվրոբասկետի շրջանակներում թիմի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական