Սպորտ

Ալկարասը հաղթել է վեցերորդ Մեծ սաղավարտը

Ալկարասը հաղթել է վեցերորդ Մեծ սաղավարտը

Կառլոս Ալկարասը դարձել է ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն։ Եզրափակչում նա հաղթել է աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին՝ 6:2, 3:6, 6:1, 6:4 հաշվով։ Խաղը տևել է 2 ժամ 42 րոպե։ Իսպանացին հաղթել է իր 13-րդ անընդմեջ և մրցաշրջանի 61-րդ խաղում։

Սա Ալկարասի համար ԱՄՆ բաց առաջնության երկրորդ տիտղոսն է. 2022 թվականին նա այստեղ հաղթել է իր առաջին Մեծ Սաղավարտը։

22-ամյա Ալկարասը դարձել է «Մեծ սաղավարտի» երկրորդ ամենաերիտասարդ տիտղոսակիրը։ Միայն Բյորն Բորգն էր նրանից երիտասարդ եղել հաղթանակի պահին։

Իսպանացին նաև դարձավ պատմության մեջ չորրորդ թենիսիստը, որը հաղթել է մեկից ավել «Մեծ սաղավարտ» բոլոր մակերեսների վրա. Ալկարասը այժմ ունի երկու տիտղոս դրանցից յուրաքանչյուրի վրա։ Նրանից առաջ նման բան արել են միայն Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը և Մաթս Վիլանդերը։

Ալկարասը նվաճել է մրցաշրջանի իր յոթերորդ տիտղոսը և 23-րդն իր կարիերայում։ Նրա համար սա նաև այս մրցաշրջանի երկրորդ «Մեծ սաղավարտն» է. ավելի վաղ իսպանացին պաշտպանել էր իր «Ռոլան Գարոսի» տիտղոսը՝ կրկին եզրափակչում հաղթելով Սիններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական