Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են․
Հայաստան–Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ տեղեկացնում ենք, որ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր:
Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:
Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:
Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար։