Եթե պարտվել ենք 5։0 հաշվով, ուրեմն սխալվել ենք բոլորս, առաջին հերթին՝ ես։ Կվերլուծենք, հետխաղյա մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ, մինչև տեսնեմ իմ ուզած թիմին։ Կարող են ինձ նման խաղերում քննադատել, բայց վաղ թե ուշ կուրախացնեմ իմ ժողովրդին։ Գոնե կես տարի, մեկ տարի, հետո ես կանեմ այն, ինչ որ ուզում ենք տեսնել։ Պինդ կլինենք և լավ կլինի»,- ասել է Մելիքյանը։
Գլխավոր մարզչի խոսքով՝գնալու եմ մինչև վերջ ունենք որակապես բարձր ֆուտբոլիստներ, սակայն Պորտուգալիայի հավաքականի դեմ դժվար էր այդ որակները ցուցադրել։
«Ունենք որակ, ոգի, պայքար, նվիրվածություն, մոտակա խաղերը, ցուցանիշ չեն։ Մեկ-երկու ամիս հետո խորքային խնդիրների մասին պատկերացում կունենամ և կփորձեմ լուծումներ գտնել»,- նշել է մարզիչը։