Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։
Արդեն 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիշը: 21-րդ րոպեին աչքի ընկավ Պորտուգալիայի հավաքականի ավագ, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ժոաու Կանսելուն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկին հաշիվն արդեն 4։0 էր․ դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն։ 61-րդ րոպեին դուբլ ձևակերպեց արդեն Ժոաու Ֆելիշը։
Հայաստանի ընտրանին փոքր-ինչ ակտիվություն դրսևորեց միայն խաղավարտին մոտ, սակայն դա չանդրադարձավ հաշվի վրա։ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 5։0 հաշվով։
Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Իռլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ին։