«Մանչեսթր Սիթիի»՝ արդեն նախկին բրազիլացի դարպասապահ Էդերսոնը հրաժեշտ է տվել «քաղաքայինների» երկրպագուներին։
«Ես ուզում եմ ձեզ մեծ շնորհակալություն հայտնել վերջին ութ տարվա ընթացքում ձեր աջակցության համար։ Մի անգամ «կապույտ»՝ ընդմիշտ «կապույտ։
Դուք հավերժ կմնաք իմ սրտում։ Ես կկարոտեմ ամեն ինչ՝ ակումբը, մարդկանց... Ես կկարոտեմ «Էթիհադում» անցկացվող խաղերը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահը տեղափոխվել է «Ֆեներբախչե»։