Սպորտ

Լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ անձանց․ ՀՖՖ

Լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ անձանց․ ՀՖՖ

Այսօր Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների նախախաղային մարզումների ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ լրագրողներն իրենց բեյջերը տրամադրել են այլ՝ մեդիայի հետ առնչություն չունեցող մարդկանց, երբ փորձել են մարզմանը ներկայանալ նախկինում տրամադրված բեյջերով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

«Այս ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հետևանքով ոստիկանության ներկայացուցիչները ստիպված խստացրել են հսկողությունը, դա էլ հանգեցրել է այլ լրագրողների դժգոհությանը: Հարգելի՛ գործընկերներ, հորդորում ենք վաղը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղին, չկրկնել այսօրվա փորձերը, հարգել միմյանց աշխատանքը և հիշել, որ բեյջը կարող է օգտագործել միայն այն անձը, ում այն տրված է»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական