Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Մեծ ֆուտբոլը վերադառնում է Առաջին ալիք։ Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման այս փուլում Հայաստանի հավաքականը կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։
Հանդիպումը դիտե՛ք Առաջին ալիքի ուղիղ եթերում, սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին»։։