Լիոնել Մեսսին Վենեսուելայի հետ խաղից առաջ հուզվել է, որը նկատվել է բազմաթիվ լրագրողների և երկրպագուների կողմից։
Արգենտինայի և Վենեսուելայի հավաքականների խաղն անցկացվել է Բուենոս Այրեսում։
Մարզական մեկնաբանները և լրագրողները հաղորդում են, որ այս հանդիպումը կարող է Մեսսիի համար հավաքականում վերջինը լինել։ Արգենտինացի աշխարհի չեմպիոնը հանդիպմանը ներկայացել է երեք որդիների հետ և նրանց հետ միասին պատվի առել ազգային օրհներգը, իսկ մինչ հանդիպման սկսվելը ֆուտբոլիստը հազիվ է զսպել էմոցիաները։
Հատկանշական է, որ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Վենեսուելայի դեմ խաղում, որում տան տերերը հաղթել են 3-0 հաշվով։
Այսպիսով, Լիոնել Մեսսին ազգային թիմի կազմում 194 խաղում խփել է 113-րդ և 114-րդ գոլերը:
