Սպորտ

Ռաուլը կարող է գլխավորել «Բայերը»

Ռաուլը կարող է գլխավորել «Բայերը»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլը կարող է գլխավորել Լեվերկուզենի «Բայերը։

Երկուշաբթի օրը գերմանական ակումբը հայտարարել է Էրիկ տեն Հագին գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին: 

Marca-ի տեղեկություններով՝ «Բայերի» շորթ-լիստում ընդգրկված են երեք թեկնածուներ՝ Ռաուլը, Էդին Թերզիչը և Մարկո Ռոզեն: Նոր մարզչի նշանակման մասին որոշումը կկայացվի այս շաբաթվա վերջից ոչ շուտ։ 

Ռաուլը 6 տարի գլխավորել է «Ռեալի» երիտասարդական թիմը և լքել այն այս տարվա մայիսին: Թերզիչը Դորտմունդի «Բորուսիան» գլխավորել է 2022-2024 թվականներին: Ռոզեի վերջին ակումբը եղել է «ՌԲ Լայպցիգը», որտեղ նա աշխատել է 2022 թվականից մինչև 2025 թվականը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական