Սպորտ

Իսակը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվում է «Լիվերպուլ»

Իսակը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվում է «Լիվերպուլ»

«Նյուքասլը» համաձայնել է իր 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակին վաճառել մերսիսայդյան ակումբին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել տրանսֆերի շուրջ։

«Լիվերպուլը» կվճարի ֆիքսված 125 մլն ֆունտ, իսկ գործարքի ընդհանուր գումարը, հաշվի առնելով համապարտ վճարումները, կկազմի 130 մլն ֆունտ:

Ֆուտբոլիստը երկուշաբթի բուժզննում կանցնի, որից հետո «Լիվերպուլի» հետ 6 տարվա պայմանագիր կկնքի:

Այսպիսով, Իսակի տրանսֆերը «Լիվերպուլ» ռեկորդային կլինի անգլիական ֆուտբոլի համար, քանի որ այն կգերազանցի Ֆլորիան Վիրտցի տեղափոխությունը, որի համար «Լիվերպուլը» վճարել է 116 մլն ֆունտ:

Նախորդ մրցաշրջանում Ալեքսանդր Իսակը ԱՊԼ-ի 34 խաղում դարձել է 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական