Էրիկ տեն Հագը հեռացել է «Բայերից». Լևերկուզենի ակումբը հայտարարել է հոլանդացի մասնագետի հրաժարականի մասին: Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա օգնականը:
«Բայերը» չի կարողացել հաղթել Բունդեսլիգայի առաջին երկու խաղերում. թիմը պարտվել է «Հոֆենհայմին» և ոչ ոքի է խաղացել «Վերդերի» հետ:
Թիմը մեկ միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
Նշենք, որ տեն Հագի հեռացումն ամենաարագն է եղել Բունդեսլիգայի պատմության մեջ:
Տեն Հագը դարձել է Բունդեսլիգայի պատմության առաջին մարզիչը, ով ամռանը գլխավորել է թիմը և հեռացվել է ԱՊԼ-ում անցկացրած երկու խաղերից հետո: