Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը համալրել է միլիարդատեր մարզիկները շարքը

Շվեյցարացի լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով 2022 թվականին ավարտել է իր մարզական կարիերան, Forbes–ի գնահատմամբ պաշտոնապես միացել է աշխարհի ամենահարուստ մարզիկների ակումբին։ Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 1,1 միլիարդ դոլար (մոտ 940 միլիոն եվրո)։

Ֆեդերերը 24 տարվա ընթացքում կորտում նվաճել է 103 տիտղոս, այդ թվում՝ 20 «Մեծ սաղավարտի» առաջնություն, և 310 շաբաթ շարունակ պահպանել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը։ 

Ֆեդերերը համագործակցել է Mercedes-Benz, Rolex, Moët & Chandon և Uniqlo բրենդների հետ։ Վերջինիս հետ նա 2018-ին կնքել է 10 տարվա 300 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր։ Բացի այդ, հաջող է եղել նաև նրա ներդրումը շվեյցարական սպորտային կոշիկների On բրենդում, որի մոտ 3%-ը պատկանում է հենց Ֆեդերերին։

Այսպիսով, Ֆեդերերը դարձել է էլիտար «միլիարդատեր մարզիկների» ակումբի անդամ, որտեղ արդեն իսկ ընդգրկված են Մայքլ Ջորդանը, Լեյբրոն Ջեյմսը, Թայգեր Վուդսը և Ֆլոյդ Մեյվեզերը։