Գասպար Տերտերյանը (72 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում է։
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5։1 հաշվով հաղթել է հույն Արիոնանս Կալիցոպուլոսին։
Վաղը կայանալիք եզրափակչում Տերտերյանը կգոտեմարտի Ասիայի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Ախմադ Կոդիրովը (Ուզբեկստան)։